Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ռիժկովը Լուկաշենկոյին «տեղը» դրեց

Ռիժկովը Լուկաշենկոյին «տեղը» դրեց
06.11.2013 | 15:51

«Չի կարելի ղարաբաղյան հիմնախնդիրը կապել Հայաստանի Մաքսային միության անդամակցության հետ: Դա բոլորովին այլ հարց է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` նշելով, որ բոլորն էլ հստակ հասկանում են, որ այդ հիմնախնդիրը մեկ օրում չի լուծվի, և եթե նման խնդիր դրվի, Հայաստանը երբեք Մաքսային միություն չի մտնի:

Անդրադառնալով Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությանը, Ռիժկովն ընդգծեց. «Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին, որիշ երկրի հարցերին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ